Միջազգային

Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասի հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի հայտարարությանը։

«Եթե ԵՄ-ն չեղարկի իր պատժամիջոցները, ապա Շվեյցարիան նույնը կանի՝ համաձայն իրավական դաշտի», - ասել է Պարմելինը։

Խորհրդարանականներին հետաքրքրում էր, թե ինչպես են շվեյցարական պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի վրա։ Այս առնչությամբ նախարարը բացատրել է, որ քանի որ Շվեյցարիան Եվրամիության և այլ գործընկերների հետ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ, «անհնար է իմանալ, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե Բեռնը չընդուներ դրանք»։ Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները «չեն կարող քանակական գնահատվել»։

Պարմելինը, սակայն, խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն են ունեցել Շվեյցարիայի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ Բեռնը ջանքեր է գործադրում նվազեցնելու դրանց ազդեցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում