Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման 
ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ էմբարգոն ռուսական նավթի տանկերով մատակարարումների վրա, կարող է վերջնականապես հաստատվել հունիսի 1-2-ը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«Ես կարող եմ հաստատել, որ իրավական տեքստը արդեն խմբագրվում է, ժամերի հարց է, ակնկալում ենք, որ հունիսի 1-2-ին իրավական տեքստը կհաստատվի»,- ասել է նա։

Մայիսի 31-ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական լրատվամիջոցների և քաղաքացիների վրա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am