Միջազգային

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:

Հրատարակությունը նշում Է, որ դա առաջին նման համաձայնությունն Է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը հայտնել Է, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Բացի դրանից, երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր:

2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեց փաստաթղթեր ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջ: Արեւմուտքում եռակողմ գործարաքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում