Միջազգային

Բորելը Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Բորելը Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել Է, որ հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ զանգահարել եմ Դմիտրի Կուլեբային: Եվրամիությունը շարունակում Է նպաստել ռազմական օգնության մատակարարմանը»,-Բորելը գրել Է Twitter-ում:

«Մենք համաձայնվել ենք, որ անհրաժեշտ Է առաջ շարժվել պատժամիջոցների հարցում»,-նշել Է նա: Բորելը հավելել Է, որ ԵՄ-ի անդամ երկրներն առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն, թե «ինչպես աջակցել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում