Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել  Վարշավային 
Ուկրաինացի փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԱԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դեռ Լեհաստանին չի փոխանցել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են  Լեհաստանի տարածքում գտնվող Ուկրաինացի փախստականներին օգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։

«Ուկրաինացի  փախստականների ծախսերը, որոնք մենք կրում ենք, հաշվարկված են միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով: Հետևաբար, ԵՄ օգնությունը փախստականներին օգնող երկրներին նույնպես պետք է տրվի միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով», - ասել է նա:

Շեֆերնակերի խոսքով՝ երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 144,6 մլն եվրո է հատկացնում Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար, սակայն Վարշավան դեռ չի ստացել այդ գումարը։ Նա բացատրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարող փախստականներին օգնել ԵՄ-ի միջոցներից, որոնք երկիրը ստանում է նպատակային ծրագրերի համար։

«Մենք չենք կարող նրանց վերաուղղորդել փախստականներին օգնելու համար, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել պլանավորված  ծրագրերից: Եվ այն միջոցները, որոնք ԵՄ-ն հատկացնում է միգրացիոն հիմնադրամներից, իսպառ բացակայում են», - ասել է ՆԳՆ փոխնախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]