Միջազգային

ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել Է 75 տոկոսի

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել Է 75 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը հասել Է 75 տոկոսի: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով»,- ասել Է նա: Մալկինան հնարավոր Է համարել, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող Է մեծանալ, քանի որ դրա համար պատշաճ շուկայական իրադրություն Է առաջանում: «Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ մենք կարող ենք ակնկալել դրանց բաժնի աճ մինչեւ 85 տոկոս»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում