Միջազգային

Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից նշել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց փաստաթղթերի ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում ՝ Վերին Լարսի, որոնք առաջանցիկ տեմպերով են անցնում: Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ ևս 12-ը: Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», - հայտնել են գերատեսչությունում:

Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա:

«Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունը ավելացնել մինչեւ 2 հազար 300 ավտոմեքենա (դրանցից 1000- 1100-ը՝ բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում