Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը 
վերածվել է երկարատև պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է ձգձգվող  պատերազմի և ոչ ոք չգիտի, թե ինչպես և երբ այն կավարտվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ստոլտենբերգի՝ հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցը:

Նա նշել է, որ  ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է աջակցեն ուկրաինական կողմին։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի: Այս պատերազմը կարող է երկար տևել: Որքա՞ն երկար, ոչ ոք չի կարող ասել, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ: Եվ այսպես, ես կոչ եմ անում դաշնակիցներին ՝ պատրաստ լինել երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու և մատակարարումներ իրականացնելու: Որովհետև սա ավելի շատ քայքայման պատերազմ է», - ասել է Ստոլտենբերգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]