Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավազահողմն ընդգրկել Է Իրանի 10 նահանգները

Ավազահողմն ընդգրկել Է Իրանի 10 նահանգները

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 25-ին ավազահողմ Է մոլեգնել Իրանի 10 նահանգներում: Օդում փոշու եւ ավազի առավելագույն թույլատրելի քանակը գերազանցված Է մի քանի անգամ, ինչին նպաստում են սասիկ քամին եւ անկայուն եղանակը, հաղորդում Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իանի Եղանակի կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյայանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանի, Ալբորզի, Կումի, Լորեստանի, Քերմանշահի, Համադանի, Մաքազիի, Խուզստանի, Բուշերի եւՀորմոզգանի նահանգներում դիտվում Է օդի՝ բարձր աստիճանի աղտոտվածություն, սակայն Թեհրանում եւ Ալբորզում այդ ցուցանիշը նվազում Է,- մեջբեում Է նրա խոսքը գործակալությունը:

- Հիմնականում փոշով եւ ավազով օդի զանգվածները երկիր են ներխուժում Իրաքից եւ Սիրիայից»: Առողջությանը եւ սեփականությանը հնարավոր վնասից խուսափելու համար բնակչությանը խորհուրդ Է տրված չլինել բաց օդում, հետեւել ժամանակավոր կառույցների ամրությանը: Տուժած նահանգների մեծ մասում չեղակվել են պարապմունքներն ուսումնական հաստատություններում, դադարեցված Է պետական հիմնարկությունների, բանկերի աշխատանքը բացառությամբ արտակարգ ծառայությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]