Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի խորհրդարանի նախագահ են վերընտրել Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին

Իրանի խորհրդարանի նախագահ են վերընտրել Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանից պատգամավոր Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: IRIB-ի տվյալներով՝ Ղալիբաֆի օգտին քվեարկել Է խորհրդարանի 194 անդամ:

Նրա մերձակա հետապնդող Մորթեզա Աղա Թեհրանին ստացել Է 53 քվե: Ղալիբաֆն առաջին անգամ որպես օրենսդիր մարմնի ղեկավար Է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա մայրաքաղաքում քվեարկության առաջատր Է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսը պաշտոնապես աշխատանքն սկսել Է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]