Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի չափով օգնությանը

ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի չափով օգնությանը

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն Է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում Է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:

Մայիսի 17-ին սենատորների մեծամասնությունը կողմ Էր արտահայտվել Ուկրաինային 39,8 միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթի քվեարկությանը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ օրինագծի արագ ընդունմանը խոչընդոտել Է ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:

«Եթե Ուկրաինային նման նվեր տրամադրվի, այդ երկրին մեր օգնության ընդհանուր ծավալը համեմատվում Է Ռուսաստանի ռազմական բյուջեի հետ, այդ փողերը մեր ոտքերի տակ թափված չեն, մենք պետք Է դրանք պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի հետո ուղարկենք Ուկրաինային»,-մայիսին ավելի վաղ հայտարարել Է սենատոր Փոլը, որի ելույթը հեռարձակել Է С-SPAN հեռուստաալիքը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագծին հավանություն Է տվել անցած երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին: Քվեարկության արդյունքների համաձայն, կողմ Է արտահայտվել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը: Բոլոր օրենսդիրները, որոնք դեմ Էին քվարկել օրինագծին, պատկանում են Հանրապետական կուսակցությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]