Սլովակիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում
18:44, 18 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Սլովակիայի դեսպանությունն ավելի քա երկամսյա դադարից հետո մայիսի 18-ին վերսկսել է աշխատանքը մայրաքաղաք Կիևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը:
Դեսպանությունը ժամանակավոր դադարեցրել էր աշխատանքը մարտի սկզբին: Ներկայում դեսպանատան աշխատակիցները Կիև են վերադարձել առանց ընտանիքի անդամների:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի անվտանգությունն ապահովում են անվտանգության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները։
Սլովակիայից հայտնել են, որ դեսպանատան գործունեության վերականգնումն Ուկրաինային աջակցության դրսևորման տարբերակ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում