Միջազգային

Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է մակրոֆինանսական օգնության եւս մեկ փաթեթ՝ մինչեւ 9 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

ԵՀ-ն առաջարկում Է Կիեւի հետ միասին ստեղծել ուկրաինական տնտեսության վերականգնման ծրագիր եւ այդ ուղղությամբ միավորել ԵՄ անդամ երկրների, միջազգային հովանավորների, ֆինանսական հաստատությունների եւ մյուս գործընկերների ջանքերը: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ տնտեսության վերականգնումը պետք Է ընթանա ներդրումների եւ բարեփոխումների զուգակցության հաշվին: Եվրոպայի օգնությունը ժամանակի ընթացքում Ուկրաինային կօգնի ընթանալ լինելիության ուղիով:

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրել Է ԵՄ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերի մեծացման մասին եւ նշել Է համակարգման անհրաժեշտությունն այդ միջոցները ծախսելու դեպքում: Նա մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ նպատակային աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի պաշտպանական մատակարարումների համատեղ պլանավորմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում