Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպաններից ընդունել Է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը մայիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել Է 188 «կողմ» եւ 8 «դեմ» ձայներով: Դրան հավանություն Է տվել կառավարությունը եւ նախագահ Սաուլի Նիինիստյոն: Մայիսի 17-ին Շվեդիայի հայտն ստորագրել Է այս երկրի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն: Անդամակցության հայտերը սկզբում կքննարկեն ՆԱՏՕ-ի խորհրդում, որից հետո անդամակցության մասին համաձայնագիրը պետք Է ազգային մակարդակով վավերացվի դաշինքի բոլոր 30 երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]