Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան ստորագրել Է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպությունում երկրի ներկայացուցչության Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր առավոտյան Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ստորագրել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը»,-ասվում Է հրապարակման մեջ:

Անցյալ տարվա վերջին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել Էր դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, նշելով, որ դրան հավանություն տալու դեպքում Ստոկհոլմը հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենք եւ ռազմաբազաներ տեղակայելու դեմ: Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել Է անդամացել ռազմական դաշինքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, խոստացել Է արագացնել երկու նոր պետություններին ընդունելու գործընթացը:

Բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին Հելսինկին եւ Ստոկհոլմը սկսել են խոսել Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո: Ռուսաստանում քանիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն նպատակամիտված Է առճակատման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը «հազիվ թե որեւԷ ձեւով ամրապնդի եւ կատարելագործի մեր մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]