Միջազգային

Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիարժեք աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

«Հանրապետության նախագահը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սուվերեն որոշմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ Մակրոնն աջակցել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին անդամակցելու նամակ-հայտը: Այն նախատեսվում է ուղարկել Ֆինլանդիայի հայտի հետ միաժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում