Միջազգային

Պուտինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը կվնասի ռուս-ֆիննական հարաբերություններին

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը կվնասի ռուս-ֆիննական հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, նշվել է, որ երկու երկրի ղեկավարներն անկեղծ մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրության վերաբերյալ:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքական ուղղության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիների ընթացքում եղել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, ունեցել են փոխշահավետ բնույթ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը: Ներկայացնելով ռուս-ուկրաինական բանակցությունների ներկայիս ընթացքը՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինան հետաքրքրություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հաստատմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում