Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում

Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց 
անդամակցության հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համոզելու Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լինդեն հայտնել է Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Կուսակցությունն Թուրքիայում հայտարարվել է ահաբեկչական և արգելվել է նրա գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]