Միջազգային

Հյուսիսային Կորեան հայտնել է Covid-19-ից մահվան առաջին դեպքերի մասին

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան հայտնել է Covid-19-ից մահվան առաջին դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի բռնկման մասին, ամենայն հավանականությամբ մահացել է 6 քաղաքացի, վարակվել ավելի քան 350 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին տեղեկացրել է պետական լրատվամիջոցը:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ երկրում հայտնել էին կորոնավիրուսի առաջին դեպքի մասին՝ իրավիճակը բնութագրելով որպես «ազգային խոշոր արտակարգ իրավիճակ»:

Այս պահի դրությամբ մեկուսացված է մինչև 187 հազար 800 մարդ:

Հյուսիսային Կորեան համաճարակի սկսվելուց ի վեր նախկինում չէր հայտնել կորոնավիրուսի որևէ դեպքի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում