1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է Հայաստանի 
ներդրումային հնարավորությունները

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաագայում հանդիպեց Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանում առկա հնարավորությունները՝ ներդրում կատարելու, բիզնես հիմնելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում: Հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներդրումային հնարավորությունները: «Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»,-ասաց նա:

Վարչապետը, խոսելով ներդրումային հնարավորությունների մասին, վստահեցրեց, որ երկրում համակարգային կոռուպցիան վերացրել են և ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու փուլում են: Նա նկատեց, որ ներդրումների համար կարևոր է նաև տարածաշրջանային իրավիճակը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է տարածաշրջանում կայունության, խաղաղության ուղղությամբ: «Մեզ համար կարևոր ոլորտներից է գյուղատնտեսությունը: Մենք Նիդերլանդներից ներդրումներ ենք ակնկալում, քանի որ տեսնում ենք, թե գյուղատնտեսության ոլորտն ինչ զարգացած է ձեր երկրում»,-ասաց Փաշինյանը:

Իսկ, թե ինչը կարող է խթան հանդիսանալ, գրավել այս ոլորտում Հայաստանում ներդրում կատարելու համար՝ վարչապետն ընդգծեց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դրա ընձեռած հնարավորությունները: Ներդրումների համար որպես կարևոր և արագ զարգացող ուղղություն Փաշինյանը նշեց ՏՏ ոլորտը: Ոլորտի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական ուղղություն է: Վարչապետը խոսեց նաև զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների մասին՝ որպես հնարավորություններ Նիդերլանդների ներդրողների համար: Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենն էլ նկատեց. «Շատ հյուրերի, կազմակերպությունների ներկայությունը հանդիպմանը ցույց է տալիս, որ Հայաստանն իսկապես շատ գրավիչ երկիր է բիզնեսով զբաղվելու համար»:

PRIVA ընկերության (բարձր տեխնոլոգիական ընկերություն, որը զբաղվում է կլիմայի վերահսկման, էներգամատակարարման, ջրի արդյունավետ օգտագործման համար սարքավորումների նախագծմամբ և ծրագրային ապահովմամբ) ներկայացուցիչ Մարիա Կոմորովսկան քննարկման մասնակիցներից էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց. «Մենք արդեն 10 տարի է՝ ներկա ենք Հայաստանում: 10 տարի առաջ մենք առաջին նախագիծը սկսեցինք: Բազմաթիվ հաճախորդներ ունենք»:

Մարիա Կոորովսկան ընկերության կոմերցիոն ներկայացուցիչն է, հաճախորդներին աջակցում է ջերմոցների նախագծի կազմման սկզբից ի վեր: Իսկ թե ինչու են որոշել Հայաստանում բիզնես հիմնել, պարզաբանում է՝ լավ պոտենցիալ են տեսնում երկրում:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը շարունակվեց նախաճաշ-քննարկման ֆորմատով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]