Ուկրաինան դադարեցրել է «Սոխրանովկա» կայանով գազի տարանցումը Ռուսաստանից Եվրոպա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի GTS օպերատորը (OGTS) մայիսի 11-ից դադարեցնում է գազի տարանցումը դեպի Եվրոպա Լուգանսկի մարզի «Սոխրանովկա» գազաբաշխիչ կայանի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատորի կայքում տարածած հայտարարությանը։
Օպերատորը հայտնում է, որտեղի են ունեցել ֆորս մաժորային հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում գազի հետագա փոխադրումը «Սոխրանովկա» կայանի և սահմանային կոմպրեսորային Նովոպսկովի կայանի միջոցով, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության հսկողության տակ:
Կարդացեք հոդվածը` Русский