Ինովացիա

Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն 

1 րոպեի ընթերցում

Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ կկառուցվի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական «Դալան» կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Էնթերփրայզ Արմենիա» ընկերությունը։

158 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, մարզական և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Այն BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածաշրջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր։ Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:

«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե ներդրումների ծավալի, թե ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոմիջավայրի զարգացման գործում։

«Դալանը» շահագործման կհանձնվի 2026 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում