Միջազգային

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով կանադական պատժամիջոցների հետ, ասվում է, որ, ցուցակում հայտնվել են «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

Կանադան նաև լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 50 մլն կանադական դոլարի չափով (38,8 մլն դոլար): «Այսօր վարչապետը հայտարարեց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցառումների և ներդրումների մասին, այդ թվում՝ լրացուցիչ 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է փաստաթղթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում