Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԵՄ 15 երկրում անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք է հայտնաբերվել

ԵՄ 15 երկրում անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը:

Դեպքերը գրանցվել են մինչև 16 տարեկան երեխաների շրջանում: Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում և Իսպանիայում է՝ համապատասխանաբար 35 և 22:

Դեպքեր են գրանցվել նաև Նիդերլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սլովենիայում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am