Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներով շարունակվել

Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է 
տարիներով շարունակվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Welt am Sontag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ցավալի է, սակայն մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է շարունակվել ամիսներ ու անգամ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով ու պետք է անցում կատարի ժամանակակից արևմտյան զենքի: Ուկրաինային հրատապ կերպով անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն, Արևմուտքը պետք է ինտենսիվացնի մատակարարումները»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն բան՝ թույլ չտալու, որ հակամարտությունը տարածվի մյուս երկրներում: «Այդ պատճառով մենք ՆԱՏՕ-ի զորք չենք ուղարկում Ուկրաինա: Մենք աջակցում ենք այդ երկրին, սակայն ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չի դառնում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]