Միջազգային

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը

1 րոպեի ընթերցում

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց շարունակական ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:

Բայդենը բարձր է գնահատել «ճգնաժամային ժամանակահատվածում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջնորդությունը՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ ու սահմանափակումներ մտցնելու գործում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում