Միջազգային

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ մտել Է SWIFT-ից «Սբերբանկ»-ի անջատումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ մտել Է SWIFT-ից «Սբերբանկ»-ի անջատումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել Է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում Է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք, ի վերջո, SWIFT-ից անջատում ենք «Սբերբանկ»-ը»,-ասել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նաեւ, նրա խոսքով, առաջարկվում Է SWIFT-ից անջատել ռուսաստանյան երկու խոշոր բանկեր: Միջոցառումների այս փաթեթի շուրջ վերջնական որոշումը պետք Է ընդունեն Եվրամիության երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում