Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Բելառուսի զինված ուժերում հակազդման ուժերի հանկարծակի ստուգում Է սկսվել

Բելառուսի զինված ուժերում հակազդման ուժերի հանկարծակի ստուգում Է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի զինված ուժերում սկսվել Է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք Է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Ստուգման նպատակը ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանն օպերատիվորեն հակազդելու նկատմամբ  անձնակազմի պատրաստության եւ ունակության գնահատումն Է: Զորամասերն ու ստորաբաժանումները գործելու են տեղանքի անծանոթ մասերում՝ արագորեն փոխվող իրադրության պայմաններում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ուժերի կազմը, որոնք ներգրավված են ստուգմանը, փուլ առ փուլ մեծանալու Է, ինչը թույլ կտա ստուգել ինչպես ցամաքում, այնպես Էլ օդում ռազմական սպառնալիքներին հակազդելու նրանց ունակությունը: «Ստուգումը կրում Է համալիր բնույթ: Մեծ ուշադրություն Է հատկացվում այն ապահովող համակարգերին, որոնք պետք Է բարենպաստ պայմաններ ստեղծեն զորամասերի գործողությունների համար»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Մինսկում այն կարծիքին են, որ անցկացվող միջոցառումները զորքերի ուսուցման առավել արդյունավետ ձեւերից մեկն Է եւ ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ո՛չ եվրոպական հանրակցուղթյան համար՝ ընդհանուր առմամբ, ո՛չ հարեւան երկրների համար՝ մասնավորապես, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]