Միջազգային

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները կկատարվեն

1 րոպեի ընթերցում

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները կկատարվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անկասկած կկատարվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է օրենսդիրների խորհրդում ելույթի ժամանակ:

«Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել` հատուկ ռազմական օպերացիայի բոլոր խնդիրները, որոնք մենք իրականացնում ենք Դոնբասում, անկասկած կիրագործվեն, որպեսզի պատմական հեռանկարով երաշխավորվեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Ղրիմի և մեր ամբողջ երկրի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը», - ասել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում