Միջազգային

Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ

2 րոպեի ընթերցում

Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել Է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող Է այս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք Է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, եւ հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային բռնարգելքի այս կամ այլ ձեւն Է: Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, մենք պետք Է դա անենք այն կերպ, որպեսզի առավելագույնս ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ ըստ որում մեզ համար նավազագույնի հասցնելով զուգընթաց վնասը»,- ասել Է Դոմբրովսկիսը The Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 25-ին: Քաղաքական գործիչը նաեւ նշել Է, որ պատժամիջոցների մանրամասնությունները տակավին համաձայնեցված չեն, բայց կարող են ներառել աստիճանական հրաժարում ռուսական նավթից կամ արտահանման սականգի սահմանում, որը գերազանցում Է որոշակի գնային սահմանը:

Ապրիլի 22-ին եվրոպական Politico թերթը հայտնել Է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ Եվրամիության երկրներին կառաջարկի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ այն կարող Է ներառել «նավթի մատակարարումների որոշ սահմանափակումներ» եւ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւս մի քանի բանկերի անջատում SWIFT վճարային համակարգրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում