Միջազգային

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող Է բացվել առաջիկա շաբաթներին. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող Է բացվել առաջիկա շաբաթներին. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել Է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող Է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ վերաբերում Է դեսպանությանը, ապա հաջորդ շաբաթվանից մեր դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, այնուհետեւ մենք կսկսենք Կիեւում դեսպանությունը բացելու հարցի քննարկման գործընթացը»,-Ուկրաինա այցից հետո Բլինքենը լրագրողներին ասել Է Լեհաստանում: Ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել Է NBC News ալիքը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել Է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում Է «ճշտապահորեն», առաջնահերթությունը մնում Է ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը: Ապրիլի 22-ին Բլինքենն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպում Է անցկացրել Վաշինգտոնում: Քննարկվել Է Կիեւին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ապրիլի 22-ին Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի մի քանի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ ամերիկացի դիվանագետներին կարգադրվել Է Ուկրաինայի տարածքից մեկնել Լեհաստան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում