Ճապոնիայի հյուսիսում զբոսանավ է խորտակվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 30 մարդ է գտնվում Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու ափերի մոտ խորտակվող «Կաձու Վան» զբոսանավում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նավի անձնակազմն ու ուղեւորները փրկարարական բաճկոններ են հագել եւ օգնություն են սպասում Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունից, որը դեպքի վայր է ուղարկել պարեկային նավեր եւ ինքնաթիռներ:
Պատահարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Կարդացեք հոդվածը` Русский