Հասարակական

Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով. Գլխավոր սրտաբան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով. Գլխավոր սրտաբան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ- անոթային հիվանդություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Դիսլիպիդեմիա. ախտորոշում և վարման արդի մոտեցումները» թեմայով երկօրյա գիտագործնական միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ արյան պլազմայում խոլեստերինի բարձր կոնցենտրացիան հանդիսանում է սիրտ -անոթային հիվանդությունների ռիսկի գործոն: «Դիսլիպիդեմիան ճարպային փոխանակության խախտումն է: Այսպիսի գիտաժողովները նպաստում են մեր մասնագետների մոտ ավելի լավ արմատավորել այս խնդրի հայտնաբերման, կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումները»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է սրտանոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման , հայտնաբերման աշխատանքային խումբ: «Այդ խմբի աշխատանքների շնորհիվ մենք հնարավորություն կունենանք էլ ավելի կարևորել ոլորտում առկա խնդիրները և գտնել այն լուծումները, որը որ կբերի բուժման որակի բարձրացմանը, մեր բնակչության առողջության բարելավմանը»,-հավելեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում