Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, օգոստոսի 28-ին այցելել է կենտրոնական երկրորդ մասնաշենք՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

«Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացրին, որ Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել կառուցվող մասնաշենքի հարկաբաժիններում, պատասխանատուների հետ քննարկել նախագծային լուծումներն ու տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքի ծավալները և առաջիկա անելիքները:

Տեղում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել է շինարարությունն ըստ սահմանված ժամանակացույցի և որակական բարձր չափանիշներով ավարտին հասցնելու կարևորությունը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ նոր ու արդիական պայմաններով հագեցած մասնաշենքի գործարկումը թույլ կտա էականորեն բարձրացնել ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել քննիչների գործունեության համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից հարմարությունները:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում