Միջազգային

Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ դեսպանի, որը հարցազրույց Է տվել Politico հրատարակությանը, ԱՄՆ-ը պետք Է որոշի, թե իր համար ով Է Ռուսաստանը՝ գործընկեր, մրցակից, ընդդիմադիր, թե թշնամի:

«Ես դեռեւս վստահ եմ, որ մենք պետք Է լինենք գործընկերներ: Ավելի վաղ ես կասեի, որ մենք գործընկերներ ենք: Այժմ մենք գործընկերներ չենք: Ափսոս»,-նշել Է Անտոնովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում