Միջազգային

Իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար

1 րոպեի ընթերցում

Իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նավահանգիստներն ապրիլի 17-ից փակ կլինեն ռուսական նավերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Stampa»-ին:

«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաև փետրվարի 24-ից հետո դրոշը փոխած նավերի վրա»,-հայտնել է Նավահանգստային մարմնի գլխավոր հրամանատարությունը:

Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտնել էին, որ որոշում է կայացվել ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում