Միջազգային

Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել

1 րոպեի ընթերցում

Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:

« Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում