Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

 Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

 Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել Է 2016 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:

«Բացթողման գնի ներկայիս փոփոխությունը կանխիչ միջոց Է՝ հաշվի առնելով շուկայի ստեղծված կոնյունտուրան: Ռուսաստանի Դաշնության հետ կրկնակի գնային տարբերության ֆոնին փորձագետները կանխատեսում են Բելառուսի սահմաններից շաքարի մեծաքանակ արտահանման հնարավորություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Կոնցեռնի հիմնական խնդիրը սննդամթերքով ապահովումն Է, առաջին հերթին՝ ներքին շուկան: Այսօր մենք նշում ենք շաքարի պահանջարկի զգալի աճ. եթե 2021 թվականի հունվար-մարտին բնակչության մեկ շնչին վաճառվել Է ամսական 1,1,5 տուփ շաքար, ապա այս տարվա մարտին մեկ մարդու համար խանութի դարակներից տարվել Է արդեն մոտավորապես 3 կիլոգրամ շաքար: Եվ դա մենք վերցնում ենք ոչ միայն չափահաս բնակչության, այլեւ ամենավաղ տարիքի երեխաների հաշվով»,-նշել Է կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը:

«Հասկանալի Է, որ մեկ հոգին չի կարող այդ ծավալների շաքար օգտագործել: Ուստի այսօր մենք ստիպված են միջոցներ ձեռնարկել ներքին շուկայի պաշտպանության համար եւ ապրանքի բացթողման արժեքը բարձրացնել 1 կիլոգրամի դիմաց՝ 60 կոպեկով»,-ասել Է նա: Բելառուսում աշխատում Է շաքարի չորս ձեռնարկություն՝ Սկիդելի շաքարի կոմբինատը, Սլուցկիի շաքարառաֆինադի կոմբինատը, Գորոդեյի շաքարի կոմբինատը, Ժաբինկովսկիի շաքարի գործարանը: Միագումար օրական արտադրությունը կազմում Է մոտավորապես 4,8 հազար տոննա, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am