Միջազգային

Զախարովան հայտնել է առցանց ձևաչափով ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին

1 րոպեի ընթերցում

Զախարովան հայտնել է առցանց ձևաչափով ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով»,- հայտարարել է նա:

Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունը «ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում