Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի 
միացյալ ռազմական հրամանատարությունից

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մեր զորքերը ենթարկվեն ՆԱՏՕ-ի կամ եվրոպական հրամանատարությանը: Ֆրանսիան պետք է վերադառնա դաշինքում իր այն կարգավիճակին, որն ունեցել է 1966-2009 թվականներին»,- հայտարարել է Մարին Լը Պենը:

Նա ընդգծել է, որ հաղթելու պարագայում մտադիր է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ին առաջարկել Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցում իրականացնել: Լը Պենը նշել է, որ ինքը շարունակելու է պաշտպանական զինամթերքի տրամադրումն Ուկրաինային, ինչպես նաև աջակցությունը հետախուզական հարցերում:

Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Լե Պենի մրցակիցը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am