Միջազգային

Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ բանակցությունները «կոշտ» է որակել

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ բանակցությունները «կոշտ» է որակել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն՝ կոշտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:

Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նահամմերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում