Տարածաշրջանային

Ալիևը Էրդողանին հայտնել է Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասները

1 րոպեի ընթերցում

Ալիևը Էրդողանին հայտնել է Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր, որոնք բարձրացվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի, ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման ժամանակ։ Նրանք մտքեր են փոխանակել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում