Միջազգային

Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը միասին կդիմակայեն բռնությանը

1 րոպեի ընթերցում

Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը միասին կդիմակայեն բռնությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոոնի վարչակազմը հետեւում Է իրադարձությոնների զարգացմանը Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողության լույսով, որի զոհ Է դարձել երկու մարդ, ԱՄՆ-ը շարունակում Է շփումներն Իսրայելի իշխանությունների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 7-ին տարածված գրավոր հայտարարության մեջ:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կշարունակենք կանոնավոր շփումներ պահպանել իսրայելացի գործընկերների հետ, նրանց հետ միասին մենք վճռականորեն կդիմակայենք ահաբեկչությանն ու բռնությանը, որոնք արդարացում չունեն»,- նշել Է նա:

Բլինկենը կատարվածը համարել Է «մահաբեր ահաբեկչական գործողություն»: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ապրիլի 7-ին Թել Ավիվի կենտրոնական մասում հրաձգության հետեւանքով սպանվել Է երկու մարդ, չորս հոգի ծանր վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում