Միջազգային

Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

1 րոպեի ընթերցում

Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:

Նշվում է, որ խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Լիբիայի մասնակցությունը դադարեցվել էր 2011 թվականին այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ցուցաբերված բռնության պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում