Քաղաքականություն

Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցության հարցը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը քննարկվել է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: ԵԽ նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը, քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախյան 2 պատերազմներից հետո հայկական կողմն ունի գտնվելու վայրը անհայտ 985 մարդ, որից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ Արցախյան առաջին պատերազմից: Նա շեշտեց՝ պետք է շարունակել նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Ադրբեջանը, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձել գերեվարված անձանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում