Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի երեխաների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի երեխաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ընդդեմ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դեմ»,-հայտարարել է պաշտոնյան:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում