Միջազգային

Նոր Զելանդիան լրացուցիչ տուրքեր կսահմանի Ռուսաստանից ապրանքների ներմուծման համար

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան լրացուցիչ տուրքեր կսահմանի Ռուսաստանից ապրանքների ներմուծման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի կառավարությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից բոլոր ապրանքների ներմուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԱԳ նախարարության ղեկավար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարարության ղեկավար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության մեջ:

«Կառավարությունը հայտարարել Է, որ 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից ամբողջ ներմուծման համար եւ առկա արտահանական արգելքները կտարածի այն ապրանքների վրա, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երկրի կառավարության կայքում:

Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, Նոր Զելանդիայի իշխանություններն արգելք կսահմանեն տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների համար սարքավորումների եւ շարժիչների արտահանման վրա: Փաստաթղթում նշվում Է, որ այսօրվա դրությամբ սա Նոր Զելանդիայի «ամենանշանակալի տնտեսական պատասխանն Է Ռուսաստանի ռազմական գործողությանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից այն բանից հետո, երբ կնախապատրաստվեն համապատասխան որոշումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում