Միջազգային

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները խաղաղության հույս են պահպանում. ՉԺՀ-ի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները խաղաղության հույս են պահպանում. ՉԺՀ-ի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կարծում Է, որ բոլոր կողմերը պետք Է հեռանկարներ բացեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար. քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում:

«Չինաստանը բոլոր կողմերին հորդորում Է՝ հանգիստ եւ նպատակահարմար կերպով մտածել, բարենպաստ հնարավորություններ ստեղծել խաղաղության համար եւ հեռանկարներ բացել բանակցությունների համար: Ընթացիկ բանակցությունները բախվում են հանկարծական բարդությունների եւ դժվարությունների, բայց քանի դեռ դրանք շարունակում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը»,-ասել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նա հավելել Է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այդ առումով՝ հիմնվելով օբյեկտիվ եւ արդարացի դիրքորոշման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում