Միջազգային

Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ « ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է: Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։

Նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում