Միջազգային

Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել գազային էմբարգոյին

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել գազային էմբարգոյին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախարար Շալենբերգն այդ մասին հայտնել է OE24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք չպետք է սխալվենք, ու անենք այնպես, կարծես ճանապարհը մեկն է: Մենք պատժամիջոցները խստացնելու այլ ուղիներ ունենք, և դրանք օգտագործում ենք»,-ասել է Շալենբերգը:

Ավելի վաղ Ավստրիայի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ Ավստրիան բավական կախվածություն ունի ռուսական գազից, բայց կփորձի այդ կախվածությունը կրճատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում